1009 դիտում
14:34 08-11-2022
ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին նոյեմբերի 8-ին tass.ru-ին հաղորդել Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:
ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»:

Նմանատիպ նյութեր
4420 դիտում
15:10 27-08-2018
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Ղազախստանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը
1201 դիտում
22:13 14-08-2024
ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի պետերը սեպտեմբերին կքննարկեն Ուկրաինայի հետ գործընկերության խորացման հարցը
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին