211652_close_icon
views-count1560 դիտում article-date 09:37 08-11-2022

Ինչու էր Փաշինյանը շտապել ՔՊ-ականների հետ հանդիպման․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սեւ ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ՝ հենց ՔՊ-ի գլխին: «Իրավունքի» տեղեկություններով՝ հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:

Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, եւ ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր