2072 դիտում
10:09 05-11-2022
IRS-ը բացահայտել է 32 միլիարդ դոլարի բռնագրավման ենթակա ռուսական միջոցներ
IRS ստորաբաժանումը, որի առաքելություններից է հետևել ֆինանսական հանցագործություններին, փնտրում է պատժամիջոցների ենթարկված ռուսական էլիտաների բարձրարժեք ակտիվները: Նախորդ ֆինանսական տարում, ստորաբաժանումը հայտնաբերել է ավելի քան 32 միլիարդ դոլարի միջոցներ, որոնք ենթակա են բռնագրավման: Այս մասին հայտնել են հենց գերատեսչությունից։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ներքին եկամուտների ծառայության քրեական հետախուզության բաժնի ղեկավար Ջիմ Լին նշել է, որ ներգրավված գումարը «հսկայական» է: Ըստ նրա, այն երեք անգամ ավելին է , քան նախորդ տարի: Գողացված կրիպտոարժույթի միջոցների չափը նույնպես ավելի քան 7 միլիարդ դոլար է եղել՝ երկու անգամ ավելին է, քան նախորդ տարի։
Գերատեսչության տարեկան զեկույցը լույս է սփռում պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների հետաքննության վրա՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի ժամանակ: Վարչությունը մոտ 20 հետաքննություն է սկսել պատժամիջոցների ենթարկված անձանց նկատմամբ ։
Վերջին մեկ տարվա ընթացքում, գործակալությունը աջակցել է Իլյա Լիխտենշտեյնի և Հիզեր Մորգանի ձերբակալության հարցով հետաքննությանը՝ կապված Bitfinex վիրտուալ կրիպտո փոխանակման ծրագրի վրա հաքերային հարձակման ժամանակ գողացված կրիպտոարժույթի լվացման հետ: Կրիպտոարժույթը գնահատվում է շուրջ 4,5 միլիարդ դոլար, ինչը կառավարության պատմության մեջ ամենամեծ միանվագ ֆինանսական բռնագրավումն է:
Օգոստոսին Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին, ով համարվում է անօրինական BTC-e կրիպտո փոխանակման ծրագրի ենթադրյալ օպերատոր, մեղադրանք է առաջադրվել ինտերնետում կիբերհանցագործություններով և փողերի լվացմամբ զբաղվող ընկերություն ղեկավարելու մեջ: Նշվում է, որ նրա ընկերությունը ավելի քան 4 միլիարդ դոլար է լվացել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN