211652_close_icon

Ռուսաստանը և Ուկրաինան 107-ական ռազմագերիների են փոխանակել

views-count1277 դիտում article-date 16:32 04-11-2022
Ռուսաստանը և Ուկրաինան երեկ հերթական անգամ ռազմագերիների փոխանակում են կատարել: Կողմերը միմյանց են փոխանցել 107-ական ռազմագերիների: Գրում է «Ազատությունը»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսաստանցի 107 ազատված գերիները կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ «նրանք կստանան անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն»:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն ասել է, որ 107 ազատված ուկրաինացի ռազմագերիների թվում են Մարիուպոլում «Ազովստալի» գործարանի համալիրի տարածքում կռված զինծառայողները:

Նմանատիպ նյութեր