211652_close_icon
views-count1763 դիտում article-date 13:52 03-11-2022

Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության ոլորտում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,

- իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,

- տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում,

- ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում երկու պետությունների համագործակցության երկկողմ նորմատիվ իրավական բազայի և գործնական մեխանիզմների կատարելագործում,

- ազգային և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով միջազգային իրավունքի մշակմանն ու առաջմղմանը մասնակցության ցուցաբերում,

- միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում (ներառյալ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, հեռահաղորդակցության միջազգային միությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Անկախ պետությունների համագործակցությունը և այլն) երկու պետությունների փոխգործակցության և գործունեության համակարգում,

- տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու պետությունների լիազորված ներկայացուցիչների և փորձագետների աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների և այլ համաժողովների անցկացում,

- փոխգործակցություն տեղեկատվական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման, ստաժավորումների, մասնագետների փոխանակման բնագավառում,

- տեղեկատվական անվտանգության բնագավառում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակում,

- աջակցություն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով գիտահետազոտական  գործունեության իրականացմանը:

Նմանատիպ նյութեր