211652_close_icon
views-count19058 դիտում article-date 11:08 03-11-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ ոստիկանության զորքերի 31-ամյա ծառայողը ռուսական համարանիշներով VAZ 21013-ով կողարջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա  Վլադիկ Հ․-ն իր վարած VAZ 21013 մակնիշի ռուսական համարանիշներով  ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի սկբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վլադիկ Հ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ծաղիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորութամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր