211652_close_icon
views-count1859 դիտում article-date 21:01 02-11-2022

Կոտայքի մարզի աշակերտներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Կոտայքի մարզպետարանը, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Նրանց ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

Աշակերտները ծանոթացել են ինստիտուտի պատմությանը, ուսումնական ծրագրերին, գործող ֆակուլտետներին, մեր հերոսների կենսագրությանն ու սխրանքներին. իրականացվել են նաև գործնական պարապմունքներ:

Մարզի աշակերտներին միացել են նաև «Իմ կյանքը համայնքում» ծրագրում ընդգրկված աշակերտներ այլ մարզերից:

Կոտայքի մարզպետարանը և անձամբ մարզպետ Ահարոն Սահակյանն անչափ կարևորում են նման նախաձեռնությունների իրականացումը, որի արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում տեղում ծանոթանալու ռազմարվեստի գաղտնիքներին, կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում։

 

Նմանատիպ նյութեր