Վահրամ Դումանյանն ընդունել է Կարո Փայլանին. քննարկել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության հարցերը
Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։
Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:
Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում: