1481 դիտում
14:23 01-11-2022
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև):
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ դեսպան Եֆրեմովը, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման գործում:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ չնայած Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիան ունեն դիվանագիտական հարաբերությունների կարճ ընթացք, երկու երկրների ժողովուրդները միմյանց շատ լավ են ճանաչում, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն և անցել են ծանր փորձությունների միջով: «Մեր պաշտոնական հարաբերությունները մեզ հնարավորություն կտան առավելագույնս օգտագործել երկու պետությունների հնարավորությունները»,- նշել է նախագահը:
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարարության ոլորտները, նշել, որ համատեղ աշխատանքը կարող է համընկնող հետաքրքրություններ ներկայացնող նոր ուղղությունների բացահայտման հնարավորություններ ստեղծել:
Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերն առավել զարգացնելու և սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ընդգծվել, որ խնդրի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բանակցությունների ու դիվանագիտական լուծումների միջոցով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
933 դիտում
18:50 29-09-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը
877 դիտում
18:15 06-10-2023
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
1153 դիտում
18:21 15-02-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կամբոջայի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
5593 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
808 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ