211652_close_icon
views-count1377 դիտում article-date 14:34 31-10-2022

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր