211652_close_icon

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

views-count1688 դիտում article-date 12:06 31-10-2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:

Սոչիում նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կկայանա նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր