Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:
Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան է մեկնում Նյու Յորքից, որտեղ ՀՀ վարչապետը մի շարք հանդիպումներ էր ունեցել, ինչպես նաև ելույթ ունեցել ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում։