Թուրքիայում սպանել են «Գարդաշօղլու» մականվամբ ադրբեջանցի քրեական հեղինակությանը
Ստամբուլում սպանվել է ծագումով ադրբեջանցի, քրեական հեղինակություն Էլնուր Քասիմովընո հանրությանը հայտնի էր «Գարդաշօղլու» մականվամբ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Քասիմովը և ևս երեք ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։
Ավտոմեքենայից կրակ են բացել 4 ադրբեջանցիների ուղղությամբ, ինչի արդյունքում Քասիմովը ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում։
Պարզվել է հանցագործի անունը՝ Նիջաթ:
Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի մտերիմներից մեկը, ով հայտնի էր «Ռովշան Լենքորանսկի» մականվամբ: Նա սպանվել էր 2016թ-ին, իսկ մարդասպանը հանգուցյալ «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջապատի անդամ է։