211652_close_icon
views-count59772 դիտում article-date 17:48 25-08-2017

Լոռու մարզի ոստիկանները բերման են ենթարկել «Պոպոք» մականվամբ 36-ամյա քրեական հեղինակությանը, ում մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ընթերականների ներկայությամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել են Մակարով տեսակի ատրճանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը հանցագործ աշխարհում համարվում է քրեական հեղինակություն, մականունն էլ «Պոպոք» է, իսկ ատրճանակը եղել է լիցքավորված՝ մարտական վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր