10598 դիտում
21:07 27-10-2022
Վիրավոր Աբրահամին թողել են ձորակում․ նա մինչ օրս անհետ կորած է․ «Հետք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը սեպտեմբերի 14-ից համարվում է անհետ կորած։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Աբրահամը 14 ամսվա զինծառայող էր։ Նրան վիրավոր վիճակում սեպտեմբերի 14-ին՝ նահանջի ժամանակ, զինակիցները թողել են 107-րդ դիրքի մոտակա ձորակում: 107-րդ դիրքը գտնվում էր Սառցալի լեռան գագաթից մոտ 550 մ հարավ՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Գրում է «Հետքը»։
2022 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի զինուժի հարձակման ժամանակ, Ջերմուկի զորամասի չորրորդ գումարտակի երկրորդ վաշտի ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը գտնվել է 107-րդ մարտական դիրքում: Դիրքում 11 հոգով են եղել, 6 ժամկետային, 5 պայմանագրային: Հարձակման առաջին օրը դիպուկահարի կրակոցից վիրավորվել է դիրքի ավագը՝ պայմանագրային Արմեն Աբրահամյանը, զոհվել է իր վարորդի հետ օգնության եկած հետախուզական վաշտի հրամանատարը՝ կապիտան Արման Զաքարյանը: Անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են ժամկետային զինծառայողներ Տիգրան Տեր-Առաքելյանը եւ Արսեն Վարդանյանը։ Աբրահամ Սարգսյանը վիրավորվել է։
Սեպտեմբերի 14-ին 107-րդի հարեւան դիրքերը ադրբեջանցները գրավել են, շրջափակման վտանգի մեջ հայտնված անձնակազմը որոշել է դուրս գալ դիրքից: Երեք զոհվածի մարմինները մնացել են դիրքում: Վիրավորներին՝ դիրքի ավագ Արմեն Աբրահամյանին եւ Աբրահամ Սարգսյանին, զինակացիները հանել են դիրքից եւ շարժվել դեպի մոտակա ձորակ: Նահանջի ճանապարհին ձորակում վիրավորներին թողել են: Պայմանագրային զինծառայողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ վիճակը ծանր է եղել, տեղանքը դիտարկվել է թշնամու կողմից, եւ եթե արագ դուրս չգային, կամ պիտի զոհվեին, կամ գերի ընկնեին:
Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը (Աբրահամը կրում է մոր ազգանունը), 2022 թ․ սեպտեմբերի 15-ից եղել է Ջերմուկի զորամասում։ Նա փորձել է վիրավոր որդու գտնվելու մասին տեղեկություններ իմանալ, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզել: Արթուր Գրիգորյանին միայն ասել են, որ ամեն ինչ անում են՝ Աբրահամին հանելու համար:
«Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16-17-ի կողմերը, խոսեցի Աբրահամիս հետ, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, չասեց, որ վիրավոր է, դրանից որոշ ժամանակ հետո զանգում էինք, անհասանելի էր, իմացա, որ վիրավոր է, գիշերը Դալարիկից գնացի Ջերմուկ, էնտեղ չէին թողնում մեքենաները անցնեին, ասեցի՝ պետք է տղայիս հասնեմ ինչ էլ լինի, մեքենան թողեցի եւ ոտքով շարունակեցի, էդպես մի ձև հասա Ջերմուկի զորամաս»,- պատմում է Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը։
Սեպտեմբերի 15-ի առավոտյան Ջերմուկի զորամասում Աբրահամի հայրը սպաներից փորձել է տեղեկություն ստանալ որդու մասին: Նրան զորամասի հրամանատարը ասել է, որ Աբրահամը վիրավոր է, իրենց դիրքի անձնակազմը նահանջել է, ճանապարհին են, մի քանի ժամից կհասնեն զորամաս։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
354 դիտում
14:04 29-06-2022
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող. Արցախի ԱԻՊԾ
23072 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
Այս բաժնից
247 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
262 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
262 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն