211652_close_icon
views-count1051 դիտում article-date 15:44 27-10-2022

Սերգեյ Սարուխանյանը՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հ Ր Ա Մ Ա Ն N 668-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «25» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ս. Սարուխանյանի դիմումը.
                                         
 Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Սերգեյ Արտուշի Սարուխանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ




 

Նմանատիպ նյութեր