1776 դիտում
13:05 26-10-2022
Հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Պետական եկամուտներին կոմիտեն հայտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր` «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես կամերալ ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները: Ընդ որում, հարկ վճարողներին անհարկի չանհանգստացնելու նպատակով սահմանվել է, որ թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ և հարկ վճարողը նախապես ծանուցվելու է հարկվող գործարքներին վերաբերող կամերալ ուսումնասիրության արդյունքներին:
Այսուհետ թեմատիկ ուսումնասիրությամբ հարկային մարմինը լիազորվել է բացառապես կամերալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հարկային հաշվարկներ չներկայացրած կամ թերի ներկայացրած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել չհայտարարագրած հարկային պարտավորություններ: Հարկային ուսումնասիրության այս տեսակը կօժանդակի վերհանել կարգազանց տնտեսավարողներին` ապահովելով հավասար գործարար միջավայր տնտեսվարողների համար:
Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված, ուստի հետագա տուգանքներից խուսափելու համար, կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ավելի հաճախ ստուգեն իրենց անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը և պատշաճ արձագանքեն դրանց: Միաժամանակ, հարկ վճարողները հնարավորություն ունեն մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
15:37 20-03-2020
ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
622 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
544 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ