1592 դիտում
13:25 25-10-2022
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայում նվաճել է 8 մեդալ
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:
Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:
Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը:
Թուրքիայում կազմակերպված աշխարհի առաջնությանը մասնակցել են 54 երկրի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել
1201 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող