2725 դիտում
09:56 25-10-2022
Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի օրվա անհետացած ձայնագրությունների մասով նոր վարույթ կհարուցվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնվի, որը կապված լինի անհետացած ձայնագրությունների հետ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անհետացած ձայնագրությունների մասով Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել, իսկ թե ներկայացված բողոքը կբավարարի, եւ նոր քրեական վարույթ կնախաձեռնվի, թե կմերժվի, կիմանանք՝ հետեւելով զարգացումներին: Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ եւ ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել եւ չի արձանագրվել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշել էր. «Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, սակայն ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով, մինչդեռ կառավարության որոշումը սահմանում է, որ ռադիոկապը, ձայնագրվելուց բացի, նաեւ պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել»:
Ձայնագրության միջոցով պարզ կլիներ՝ ինչ է հանձնարարել Նիկոլ Փաշինյանը, արդյոք մեքենան կանգնեցնելու կամ չկանգնեցնելու հրաման տվել է, եւ, առհասարակ, ինչ են խոսել: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկվելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
28023 դիտում
10:01 25-03-2017
Սկանդալային ձայնագրությունների դեպքով ուսումնասիրություններ են սկսվել. տնօրեններին կանչել են շտաբ. «Ժողովուրդ»
997 դիտում
16:53 14-08-2023
Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել են, Արմեն Աշոտյանի ձայնը չկա․ Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»