211652_close_icon
views-count9187 դիտում article-date 11:22 22-10-2022

Երևանում Մալայանի անվան ակնաբուժարանի դիմաց բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը․ վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 20-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահամմներում Ֆուչիկի փողոցում, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Ս․-ի վարած Opel մակնիիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Հ․-ի վարած Hayasa մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոտոցիկլը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիլկավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռոբերտ Ասատրյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով  Ն․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր