211652_close_icon
views-count70900 դիտում article-date 17:21 27-09-2016

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. մայրը 12-րդ դասարանի տղային հայտնաբերել է անասնագոմում՝ կախված

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Քեթի գյուղի գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի անասնագոմերից մեկում տղա երեխայի կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներ: Անասնագոմում հայտնաբերվել է գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Կ. Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դին հայտնաբերել է մայրը, ով դեպքի մասին տեղեկացրել է գյուղապետին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր