211652_close_icon
views-count44323 դիտում article-date 19:38 21-10-2022

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. 24-ամյա ուսանողուհին ոստիկանությունում հայտնել է, որ Կապանի բժշկական կենտրոնի վիրաբույժը իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել տեղի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհին և հայտնել, որ 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ 24-ամյա աղջկա հայտնած բժիշկը 31-ամյա տղամարդ է, ով հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ ուսանողուհին գույները խտացնում է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր