3298 դիտում
17:41 21-10-2022
Կիևը վրացիներին փրկելուց բացի, կփրկի նաև Հայաստանը, Մոլդովան. Ալեքսեյ Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև «Հայաստանը, Մոլդովան»։ Հաղորդում է «Ազատությունը»։
«Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Բոլորին փրկել։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներ, կայունացնող գործողություններ, մարդասիրական գործողություն»։
Արեստովիչը հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին՝ այդ երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որը ունակ չէ որոշումներ կայացնելու, որը ոչնչացրել է այն ամենը, ինչը ստեղծել է Սաակաշվիլին»։
Ուկրաինայի նախագահի խորհրդականի, ինչպես նաև ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հայտարարություններ կոշտ արձագանք են հարուցել Վրաստանի քաղաքական դաշտում։
Մասնավորապես՝ Արեստովիչը անցած շաբաթներին հայտարարել էր, թե Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան», և որ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ:

Նմանատիպ նյութեր
8464 դիտում
11:45 11-04-2022
Պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը. Ալեքսեյ Արեստովիչ
1657 դիտում
12:42 24-03-2014
Քալիֆորնիայում հայ դպրոցականը 94-ամյա կնոջը հրդեհից փրկելուց հետո հերոս է դարձել. News.am
Այս բաժնից
994 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
922 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
769 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու