211652_close_icon
views-count2652 դիտում article-date 10:01 20-10-2022

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը․ հայկական կողմը կորուստներ չունի․ ՊՆ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՊՆ-ն։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: 
Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր