3680 դիտում
09:37 20-10-2022
Քրեական վարույթ է նախաձեռնվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ. հետախուզում կհայտարարվի՞․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ըստ մեր տեղեկությունների, Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է գնալ և մեկնել է Հայաստանից։
Ամենայն հավանականությամբ, նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում։ Թե պատգամավորական տարիներին ձեռնարկատիրությամբ չզբաղված Ուրիխանյանն ինչ եկամուտներ է ունեցել, այն էլ՝ առանձնապես խոշոր չափերի, դեռ կպարզվի։
Եթե հավելենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներով մեծ աղմուկ բարձրացվեց Ուրիխանյանի այժմյան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ, որի առթիվ մի շարք դատական գործեր են սկսվել, ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանի շուրջ օղակը սեղմվում է, և նպատակ կա նրան միանգամից ու ամբողջապես չեզոքացնել։ Հիշեցնենք, որ անցած ամիս Ուրիխանյանը հանդես էր եկել իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախկին իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ և մեղադրել էր նրանց «երկիրը միասնաբար կործանելու մեջ»։ Նա հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20-ին տեղի կունենա «շարքից դուրս» իրադարձություն:
Քանի որ այդ օրը մոտեցել էր, երեկ «Փաստը» կապ հաստատեց Տիգրան Ուրիխանյանի հետ, սակայն վերջինս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ միայն նշելով, որ նշված օրը և ժամին իր Youtube-ի ալիքով և Ֆեյսբուքի պաշտոնական էջում ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ, որից հետո, նրա խոսքով, «թեժ է լինելու»: Նա հրաժարվեց պատասխանել նաև քրեական վարույթի հետ կապված որևէ հարցի:
Ի դեպ, ՀՀ ոստիկանության մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ վերջերս ոստիկանությունը գրավոր ծանուցել է Ուրիխանյանին ՀՀ զենքի մասին օրենքը խախտելու մասին։ Նախաձեռնվե՞լ է այդ մասով քրեական վարույթ, թե ոչ, դեռ հայտնի չէ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
29663 դիտում
15:21 04-07-2018
Հետախուզում կհայտարարվի՞ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. պարզաբանում է ՀՔԾ պետը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
58665 դիտում
09:14 27-09-2024
Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու մեջ. նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
4067 դիտում
18:18 02-10-2021
Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով