Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս մասին հայտնել է Է. Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ, նույն գործի շրջանակներում կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ԲԴԽ-ի կողմից բավարարվել էր։