211652_close_icon
views-count2244 դիտում article-date 12:45 29-03-2021

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։

«Դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու և իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան չեղարկելու պահանջով»,-այս մասին հայռտնել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը սանկցիա կիրառեց Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ. պատճառը՝ փետրվարի 23-ին «չարամտորեն չի ներկայացել նիստին»:






 

Նմանատիպ նյութեր