211652_close_icon
views-count39518 դիտում article-date 14:26 19-10-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ՝ ծառերի էտը մայրաքաղաքում շարունակվում է, իսկ Արմեն Բեգոյանն ու իր թիմը Երևանը մաքրում են մահաբեր ծառերից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ մայրաքաղաքում շարունակվում են ծառերի էտի աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում, Կենտրոն վարչական շրջանում, Սայաթ Նովա պողոտայից սկսվել է ծառերի էտը, որոնք կատարվում են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 7-րդ տեղամասի պետ Միքայել Ադամյանի և 10-րդ տեղամասի պետ Արման Թորոսյանի գլխավորությամբ։

Աշխատանքները տեղում ղեկավարում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր բաժնի պետ Վաչագան Սարգսյանը։

Բնակիչների անվտանգությունից ելնելով, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ քաղաքացիներն ասում էին․ «Գովելի է, որ Երևանի քաղաքապետարանը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, քանի որ բազմաթիվ ծառեր իրենցից բավականին լուրջ վտանգ են ներկայացնում։ Ու տեսնում ենք, թե քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները ինչպիսի սրտացավ են մոտենում գործին ու հատուկ տեխնիկաների միջոցով հեռացնում են այն ճյուղերը, որոնք ամեն պահի կարող են պոկվել ու ընկնել, երբեմն վտանգելով բնակիչներին։

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ծառերը տապալվել ու ջարդել են կայանված ավտոմեքենաներ, տան տանիքներ, վնասել նաև շենք-շինություններ։ Իսկ հիմա երբ ծառերը խնամքով էտվում են, դրա շնորհիվ նաև երիտասարդանում են ծառերը, ու ծառերի կյանքը երկարում է։

Տեսնում ենք նաև, որ հիմա էտված ծառերի ճյուղերը միանգամից էտման  վայրից հեռացնում էին։ Իսկ նախկինում եթե կտրում էին, ապա մի քանի օր կտրված ճյուղերը մնում էին ճանապարհին թափված ու անհարմարություններ պատճառում վարորդներին ու քաղաքացիներին»։

Ծառերի էտման աշխատանքները ևս մի քանի օր շարունակվելու են մայրաքաղաքում և այդ ամենի վերահսկողությունը դրված է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի վրա։ Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նա հասցնում է հետևել աշխատանքներին։ Այնպես որ՝ նա ու իր թիմը ապահովում են նաև երևվանցիներիս անվտանգությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր