1135 դիտում
15:25 19-10-2022
Փոխնախարար Արայիկ Խզմալյանը մեկնում է Գերմանիա «Հայաստանի օր» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը նոյեմբերի 16-18-ին կգործուղվի Գերմանիա:
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մագդեբուրգ)՝ «Հայաստանի օր» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Արայիկ Խզմալյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների 2 մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր
1157 դիտում
14:24 09-06-2022
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին
1725 դիտում
22:59 11-09-2021
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
848 դիտում
18:52 28-11-2022
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը 4 օրով գործուղվում է Տաշքենդ
Այս բաժնից
373 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
637 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
424 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը