211652_close_icon
views-count1639 դիտում article-date 13:46 18-10-2022

Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի խախտման կեղծ լուրերի մասին

Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել.

«Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց.

«Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ պաշտպանական գերատեսչության, այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ  հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր