211652_close_icon
views-count840 դիտում article-date 10:41 17-10-2022

ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 400 դիտորդների

Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։ Տեղեկացնում է tass.ru-ն։

Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 400 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։

Նմանատիպ նյութեր