Ռուսական ռազմական ստորաբաժանումների առաջին էշելոնները ժամանեցին Բելառուս
Ռուսական ռազմական ստորաբաժանումների առաջին էշելոնները ժամանել են Բելառուս։ Բելառուսի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութում նրանց դիմավորում են աղ ու հացով։ Ռուս զինվորականներից մեկը հայտարարում է, թե պատրաստ են կատարելու հրամանատարության ցանկացած առաջադրանքները։ Գրում է «Ազատությունը»։
Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված է․ «Զորքերի ռեգիոնալ խմբավորում ստեղծելու որոշումը ընդունվել և իրականացվում է բացառապես Բելառուսի տարածքում Միութենական պետության պետական սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը ուժեղացնելու համար և թելադրված է մեզ սահմանամերձ շրջաններում չդադարող ակտիվությամբ»։
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ավելի վաղ ասել էր, որ իրենց տվյալների համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Լուկաշենկոյին համոզել ուղիղ մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։