211652_close_icon
views-count51285 դիտում article-date 12:02 15-10-2022

Ողբերգական դեպք Երևանում․ հրշեջ-փրկարարները, բացելով ավտոտնակի դուռը, հատակին հայտնաբերել են տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Երևանում։ ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 8-րդ շենքի մոտակայքում կառուցված ավտոտնակի ներսում գտնվող քաղաքացին տևական ժամանակ է չի արձագանքում թակոցներին և հեռախոսազանգերին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները բացելով ավտոտնակի դուռը, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Լյուդվիգ Մկրտչյանը մինչև որ ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Պ․-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը։ Սակայն այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականության, թե ոչ՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր