34662 դիտում
15:55 31-07-2015
Առեղծվածային դեպք Երևանում. փրկարարները, բացելով տան դուռը, հատակին հայտնաբերել են կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Եզնիկ Կողբացի 42 շենքի 20 բնակարանի բնակչուհին տևական ժամանակ է, չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հատուկ միջոցներով բացելով տան դուռը՝ հյուրասենյակի դռան մոտ հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի, 75-ամյա Ժանետա Հարությունյանի դին:
Այս պահին տեղում աշխատում են ոտիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը: Դատաբժիշկն այս պահին դիակի զննման աշխատանքներ է կատարում:
Թե ինչն է եղել կնոջ մահվան պատճառը, պարզ կլինի քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն իմանալուց հետո:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8334 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին
11925 դիտում
15:04 16-04-2015
Երևանում փրկարարները, բացելով տան դուռը, հատակին հայտնաբերել են բնակչի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ