211652_close_icon

Իրանը մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

views-count3657 դիտում article-date 23:03 13-10-2022
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ առաջիկա օրերին երկրի հյուսիսում տեղի են ունենալու զորքերի խոշոր զորավարժություններ։ Այդ մասին հայտնում է իրանական Mehrnews կայքը:

«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Էգտեդար/Ուժ» զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանում»,-հայտնել է գեներալը։

Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակը ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելն է։

Նմանատիպ նյութեր