Իրանը մեծամասշտաբ զորավարժություններ է անցկացնում. փորձարկվելու են նոր սպառազինություններ
Իրանի զինված ուժերը սկսել են «Մուհամմեդ՝ Ալլահի հետևորդ» մեծամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են Իրանի ողջ զորքը, հաղորդում է TASS գործակալությունը:
«Զորավարժությունների նպատակը բանակի, ավիացիայի և նավատորմի միջև փոխգործակցության և զորքերի ղեկավարման գործում նոր հմտություններ ձեռք բերելն է»,-հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդիստանը:
Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի դեկտեմբերի 25-26-ին Սիսթան և Բելուջիսթան և Հորմոզգան նահանգներում: Փորձարկվելու են նոր սպառազինություններ: