ԱՄՆ-ն պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնել Ուկրաինայում
Սեպտեմբերի 1-ից մինչև 12-ը ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերում կանցկացվեն Sea Breeze 2015 բազմազգ զորավարժությունները, հաղորդում է rosbalt.ru-ն:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջեյմս Ֆոգգեն այդ զորավարժություններն անվանել է «կարևորագույն հնարավորություն՝ մեր գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև ցամաքում, օդում և ծովում ամենալուրջ պատրաստության համար»:
«Վստահ եմ, որ դա թույլ կտա մեր զինվորականներին, օդաչուներին և ծովային հետևակներին արժեքավոր տեղեկատվությամբ փոխանակվել, ինչը կբերի տարածաշրջանին միավորում»,-մեջբերում է Naval Tevhnology-ն ամերիկացի փոխծովակալի խոսքը:
Զորավարժություններին ներգրավված են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Իտալիայի, ռումինիյաի, Շվեդիայի, Մոլդովայի և Թուրքիայի զինվորականները: Կներգրավվեն նաև 150 միավոր մարտական տեխնիկա: