211652_close_icon
views-count1547 դիտում article-date 18:56 13-10-2022

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ հայտնաբերել են հերոին ու մարիխուանա

Պարեկների գիշերային ծառայությունը շարունակում է արդյունք տալ: Գիշերվա ժամը 2.15-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ծառայություն կատարելու ժամանակ պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա վարորդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր