211652_close_icon
views-count47364 դիտում article-date 15:45 13-10-2022

Կրակոցներ Արարատի մարզում․ «Ադանա» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ Mercedes-ից կրակոցներ են արձակել․ հայտնաբերվել են պարկուճներ․ ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։

Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանողներին է մոտեցել Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի միջից կրակոցներ են արձակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Սակայն մարզի ոստիկանապետի կարգադրությամբ՝ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հնարավո՞ր է՝ նշված վայրից վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են մարզի կամ այլ հիվանդանոցներ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցներին և հանցագրծության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի համարանիշը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր