2221 դիտում
17:13 13-10-2022
Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին նշված է Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակված է «Արցախի ժառանգություն» Ֆեյսբուքի էջում։
«Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։
Որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
22:29 02-08-2024
Ադրբեջանը ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
2017 դիտում
23:15 27-08-2024
Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո տեղը մզկիթ են կառուցում
1222 դիտում
15:00 03-08-2024
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը․ Monument Watch
Այս բաժնից
787 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
913 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
793 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել