211652_close_icon
views-count1938 դիտում article-date 15:30 13-10-2022

Նոր օրինագիծ. Երևանում փողոցային ստեղծագործական ելույթները կկանոնակարգվեն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններին, որով կկանոնակարգվեն փողոցային ստեղծագործական ելույթները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը (այսուհետ՝ նաև փողոցային ստեղծագործական ելույթ) կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

ՀՀ տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է, սակայն հանրային վայրերում (բացօթյա վայրերում)իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը, սակայն, կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին:

Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:

Սույն նախագծերով նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը:

Նախագծերի ընդունվելու դեպքում կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները:

Նմանատիպ նյութեր