4027 դիտում
14:40 13-10-2022
143 կողմ, 5 դեմ. ՄԱԿ-ը Ռուսաստանին դատապարտող բանաձև ընդունեց․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
Ձայների 143 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ՄԱԿ-ը հավանություն տվեց բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայի հինգ շրջանների բռնազավթումը Ռուսաստանի կողմից: Ռուս դիվանագետից բացի փաստաթղթին դեմ են արտահայտվել միայն Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան:
Հայաստանը ձեռնպահ է քվեարկել՝ 34 պետությունների հետ, որոնց շարքում են Հնդկաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի պետություններն ու աֆրիկյան մի շարք երկրներ: Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանն ու Վենեսուելան քվեարկությանը չեն մասնակցել:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել աշխարհի պետություններին աջակցել բանաձևին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու նրա՝ քաղաքական հարցերով փոխքարտուղար Վիկտորիա Նուլանդը երեկ հանդիպել էին Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների հետ` կոչ անելով միաձայն դատապարտել Ռուսաստանին: «Խոսքը ՄԱԿ֊ի կանոնադրության խախտումներին և ուժով տարածքներ գրավելուն միասնաբար ոչ ասելու մասին է»,- հայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նմանատիպ նյութեր
1898 դիտում
19:29 23-12-2018
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Ղրիմի հարցով Ռուսաստանին դատապարտող բանաձև է ընդունել
1912 դիտում
14:21 03-03-2016
ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին