2001 դիտում
09:01 13-10-2022
Ինչի՞ց են վախեցած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ուժերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել վերոնշյալ անձանց հետ ու պարզել՝ ինչ են քննարկել վարչապետի հետ:
Մեզ միայն Խզմալյանի հետ խոսել հաջողվեց, մյուսները, ըստ երեւույթին, ինչ-որ բանից վախենալով կամ կաշկանդվելով, խուսափեցին խոսել կամ կապի դուրս գալ: Շիրինյանը, օրինակ, լսելով, որ լրագրող է զանգահարողը, բավական անքաղաքավարի կերպով ցած դրեց հեռախոսը: ՍԴՀԿ-ից խոստացան՝ Աճեմյանն անպայման կկապվի ու կզրուցի մեզ հետ, Սամվել Բաբայանի կուսակցության ներկայացուցիչ Տերտերյանը կարդաց մեր՝ իրեն ուղղված հաղորդագրությունները, բայց ո՛չ Աճեմյանը, ո՛չ Տերտերյանը կապի դուրս չեկան մեզ հետ:
Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույնպես կապ հաստատել չստացվեց: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի հետ, ըստ երեւույթին, մեծ սիրով հանդիպման գնացող քաղուժերը, որ հիմնականում պրոարեւմտյան կողմնորոշում ունեն, վախենում են շփվել լրագրողների հետ կամ էլ կաշկանդվում ու ամաչում են հանգամանքից, որ Փաշինյանի հետ են հանդիպում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2192 դիտում
10:10 25-11-2020
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն մնացել հանդիպումից․ «Ժողովուրդ»
1360 դիտում
13:49 30-04-2023
Ուկրաինայի զինված ուժերը հաղթել են ապրիլյան մարտերում. Գիրկինը վախեցած է առաջիկա հակագրոհից
8273 դիտում
11:39 02-10-2018
Քոչարյանի հետ հանդիպած մարդ-կուսակցությունները դաշի՞նք կկազմեն. «Ժամանակ»
Այս բաժնից
1318 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»