95724 դիտում
17:09 23-06-2019
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Լճաշեն գյուղում հողագործական աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին, որ կանչով մեկնել է Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանն էր, ով նշված անասնաֆերմայում աշխատանքներ կատարելիս (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12838 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ