51123 դիտում
15:17 12-10-2022
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ Երևանում իրականացվել է «Վնասազերծում լույսի արագությամբ» օպերացիան․ աղմկահարույց սպանության մեջ հետախուզվողը տաք հետքերով հայտնաբերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոտկեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, քրեական ոստիկանության գլխավոր վաչության պետ Վարդան Վարդանյանի, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այս տարվա հուլիսի 22-ից սպանության գործով հետախուզվող Երևանի բնակիչ 33-ամյա Յուրիկ Գրիգորյանը գտնվում է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։
Նրան տեղում հայտնաբերելու ու վնասազերծելու համար ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ իրականացվել է «Վնասազերծում լույսի արագությամբ» օպերացիան։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում, օպերատիվ ճշգրտությամբ՝ Ազատամարտիկների փողոցի նշված տանը հայտնաբերել են Յու․ Գրիգորյանին, ով տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ, քանի որ նախկինում եղել է դատարանի որոշում նրա նկատմամբ խափաման միջոց՝ կալանքի վերաբերյալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից օրեր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդունքում պարզվել է հունիսի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափի փողոցի 15 հասցեի դիմաց նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով վերջինիս մահ պատճառելու համար ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ապա՝ նրանց միացած Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները մի քանի տասնյակ ստուգումներ կատարելու արդյունքում պարզել են, որ Վ. Բարոյանի սպանությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 33-ամյա տղամարդը, ով պայթուցիկ սարք է տեղադրել Վ. Բարոյանի, ով ավելի շատ հատնի էր «Փարաքարցի Վարո» մականվամբ, ավտոմեքենայի տակ, ապա հեռակառավարման եղանակով պայթեցրել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված հանցագործության կատարմանը օժանդակել են 39-ամյա, 23-ամյա, 19-ամյա և 36-ամյա տղամարդիկ, որոնք ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու ներկայացվել քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդությյուն է ներկայացրել դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվի կալանավորումը։
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը, դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և այդ 4 կասկածյալները կալանավորվել են ու տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մեկուսարան։ Իսկ 33-ամյա տղամարդու նկատմամբ, ով կասկածվում է սպանությունը կատարելու մեջ, հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց՝ դատարանի որոշմամբ կալանավորումը։
Նախաքննության շահերից ելնելով՝ կալանավորվածների և հետախուզվողի ինքնություններն այս պահին չենք հրապարակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+