211652_close_icon
views-count5779 դիտում article-date 20:25 11-10-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ապացույցներ կեղծելու, խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու և շինությունների ինքնակամ կառուցողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 , մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր