211652_close_icon
views-count25842 դիտում article-date 14:20 10-10-2022

Երևանում 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Պ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 36-ամյա Հայկուհի Ա․-ին և 64-ամյա Խաչատուր Գ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-դր վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Զարգարյանն ու Սուրեն Ղարիբյանը։ 

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր