211652_close_icon
views-count4409 դիտում article-date 12:14 10-10-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային զինված ուժեր տեղակայել Հայիթիում

Հայիթիում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է կղզում միջազգային զինված ուժեր տեղակայել։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ գլխավոր քարտուղարը նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ անվտանգության ոլորտում Հայիթիին աջակցելու տարբերակներով։ Մասնավորապես, Գուտերիշի կարծիքով՝ զորքերի ներկայությունը կօգնի ապահովել ջրի, վառելիքի, պարենի եւ դեղամիջոցների առաքումը երկրի հիմնական նավահանգիստներից եւ օդանավակայաններից երկրի բժշկական հաստատություններին եւ բնակավայրերին։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, շտապ դիտարկել Հայիթիի կառավարության հարցապնդումը՝ կղզում անհապաղ միջազգային զինված ուժեր տեղակայելու վերաբերյալ՝ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր