Եգիպտոսի նախագահը կոչ է արել ստեղծել միջարաբական զինված ուժեր
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսին հեռուստաուղերձի ժամանակ առաջարկել է ստեղծել միջարաբական զինված ուժեր՝ եղած մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու համար:
Ըստ Tass գործակալության փոխաnցման, Եգիպտոսի նախագահը մանրամասնել է, որ Լիբիայում հասցված 13 հարվածները իսլամիստների կողմից քանի օր առաջ սպանելու համար է եղել:
Բոլոր ուժերը հաշվարկված են եղել, որպեսզի քաղաքացիական հասարակությանը վնաս չհասցվի: Նա նշել է, որ Եգիպտոսը ոչ մեկի վրա չի հարձակվում և գրավում, պարզապես պաշտպանում է իր ժողովրդին, սահմաններն ու պետությունը: