211652_close_icon
views-count17278 դիտում article-date 20:31 09-10-2022

Ավտովթար Արմավիրի մարզում, Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել, փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմերի 9-ի՝ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաներում ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ավտովթար․ կա արգելափակված քաղաքացի։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսակողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ՝ Հ․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արմավիր  ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝  հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Գևորգ  Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր